Մեր մասին

Հայաստանի հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում 2005թ-ին նախաձեռնվել է կառուցել գյուղմթերքների վերամշակման և պահածոյացման գործարան, որը 2007թ-ից գործում է որպես <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ>> ՍՊԸ։ Տավուշը էկոլոգիապես մաքուր տարածաշրջան է՝ կուսական անտառներով, սառնորակ աղբյուրներով, փարթամ բուսականությամբ:

Սակայն, գործարանի կառուցման համար տեղանքի ընտրությունը ունեցել է նաև մի քանի այլ կարևոր նպատակներ՝
- Սահմանամերձ գոտու բնակչության արտահոսքի նվազեցում և աշխատատեղերի ապահովում;
- Տեղանքում աճող վայրի բնության բարիքների (մշակում), և հայաստանյան արևով համեմված` բարձր որակի ապրանքատեսականիով սպառողին ներկայացում;
- Տարածաշրջանում և ՀՀ տարբեր մարզերում աճող մրգերի, բանջարեղենի և հատապտուղների ընդունում և վերամշակում:

Գործարանը թողարկում է էկոլոգիապես բարձր որակի արտադրանք՝ մուրաբաների, բանջարեղենային պահածոների, մրգային կոմպոտների, բնական հյութերի և սոուսների լայն տեսականի՝ հիմնականում <VITAL> ապրանքանիշով: <<ԷԿՈ ԳԱՐԴԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ>> ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում ավելացրել է ապրանքատեսականին և արտադրական ծավալները բազմաթիվ անգամ, ինչը նաև խթան է հանդիսացել տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացման համար: Գործարանն ունի նաև սեփական պտղատու այգիներ և տնկարան, որտեղ փորձարարական նոր մշակաբույսերի ներդրմամբ իրականացնում  է տարածաշրջանում ոչ ավանդական, բայց պահանջված տեսակների բազմացման և տարածման ծրագրեր:

Գործարանը համալրված է ժամանակակից հոսքագծերով և սարքավորումներով, արտադրամասերը և պահեստային հատվածները համապատասխանում են եվրոպական չափանիշներին և ISO 22000-2018 որակի վերահսկման պահանջներին: